|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանից այսօր ակնարկել են, որ Արցախի շուրջ ստեղծված իրադրության և, ըստ էության, նոր գրոհների պատճառն այն է, որ Հայաստանն արդեն կես տարի է չի պատասխանում, թե ինչպես է լուծվելու «զանգեզուրյան միջանցքի» հարցը։
Այսինքն՝ իր նպատակին հասնելու համար Ադրբեջանը անկայունության նոր օջախներ է ստեղծում՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանություններին բավարարելու ադրբեջանական քմահաճույքները։
Իսկ Հայաստանյան իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրականում ոչինչ տեղի չի ունենում և նույնիսկ գնահատական հնչեցնելու կարիք չկա։
Սա այն դեպքում, որ Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ պրակտիկ քայլերով փորձելու է հասնել միջանցքի կյանքի կոչմանը։
Այս իշխանությունը միայն մեկ բանով է զբաղված՝ արդարացումներ մտածել նոր կորուստների և միակողմանի զիջումների վերաբերյալ։
Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր