|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 3-ի իր նիստում որոշեց Մելիքսեթ Պողոսյանին ազատվել Սյունիքի մարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
Նշենք, որ Սյունիքի մարզպետ է նշանակվելու վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այդ հարցը եւս ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: