|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում սկսել են սահմանափակումներ կիրառել նաև ռուսական առաջատար լրատվական գործակալությունների դեմ:
Այսպես՝ այդ սահմանափակումները գլխավորապես առնչվում են տարբեր երկրներում գրասենյակներ ունեցող Russia Today և Sputnik լրատվական գործակալություններին:
Տարբեր երկրներ էլ իրենց հերթին կասեցնում են նաև ռուսական այլ հայտնի լրատվամիջոցների աշխատանքն իրենց երկրների տարածքում:
Այսօր արդեն որոշակի խնդիրներ են նկատվում նաև Հայաստանի տարածքում որոշ ռուսական լրատվամիջոցների օնլայն աշխատանքում: Ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ներից «ՌԻԱ Նովոստին» և «Վեստին» դարձել են անհասանելի հայաստանյան օգտատիրոջ համար դեռևս անհայտ պատճառներով: