|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարտի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ցածր տեսանելության պատճառով (մառախուղ) Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: