|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը:
«Աքարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը՝ բարելավելու հումանիտար իրադրությունը, այդ թվում և իրականացնելու մարդկանց տարհանումը»,- ասվում է հայտարարության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում Աքարը հավելել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատել հանուն տարածաշրջանում խաղաղության ու մարդասիրական աջակցության ցուցաբերման, և այս նպատակով պատրաստ է իր ներդրումն ունենալ: