|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բոլոր սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ այսօր մարդիկ ուզում են երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ, որոնք, ցավոք, մեր երկրում չկան: Այս մասին «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:
«Ունենք Արցախի չլուծված հարց, տևական ժամանակ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող թշնամու զինուժ, ունենք չհստակեցված սահմաններ, ունենք անհասկանալի հարաբերություններ մեր հիմնական դաշնակիցների հետ, ունենք խնդիր միջազգային գործընկերների հետ: Այդ բոլորը պետք է նայենք գլոբալ անվտանգային միջավայրում: Պետք է ձևավորվի պրոֆեսիոնալ մարդկանց նոր իշխանություն»,- ասաց նա: