|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մի տեսակ վակուում եմ զգացել ոլորտում և մտածում էի, որ անպայման պետք է դա լրացնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանը կազմակերպության գործունեության սկիզբն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որտեղի՞ց է երևում այդ վակուումը, ինչո՞ւ ենք մենք հատկապես քաղաքացու իրավունքը պաշտպանելու խնդրից սկսում․ որովհետև և՛ Քովիդը, և՛ հետպատերազմյան իրավիճակները սրում են արդեն իսկ եղած խրոնիզացված վիճակները և բնականաբար այն, ինչ տարիներով փոշու մեջ էր, ոնց որ թե վերհանվում է, և հետևաբար, կարծում եմ շատ ակտիվ գործելու ենք ու համար առաջին թիրախը մեզ համար քաղաքացու առողջ լինելու իրավունքի պաշտպանությունն է»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․