|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այն հանգամանքը, որ Ռուսաստանը և Ադրբեջանը որոշել են կնքել դաշնակցային հարաբերություններ, դեռ չի նշնակում, որ նրանք դարձան դաշնակիցներ: Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Եկեք չմոռանանք, որ նույն Ալիևը Շուշիում էր ստորագրել նմանատիպ հռչակագիր, որը վավերացվեց Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, որտեղ ինքը տրամագծորեն հակառակ պարտավորություններ հակառակ աշխարհաքաղաքական և ուժային բևեռի հետ, և այս երկու պարտավորությունների մեջ դժվար է լինելու մանևրել Ադրբեջանի համար: Նաև սա լրացուցիչ ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակում, որովհետև թուրքական ազդեցությունը բավականին մեծ է Ադրբեջանում և չի բացառվում, որ խնդիրներ կառաջանան հենց Ալիևի իշխանության համար»: