|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 21-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ազգային ժողովում իրենց ուսումնական փորձաշրջանը անցնող ուսանողների հետ։
Ապագա քաղաքագետների հետ զրույցում փոխնախագահն անդրադարձ է կատարել երկրի առջև ծառացած խնդիրներին և մարտահրավերներին:
Իշխան Սաղաթելյանն ուրախությամբ է արձանագրել, որ երիտասարդությունն ունի պետականության բարձր գիտակցում և անտարբեր չէ երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ։
ԱԺ փոխնախագահը սիրով պատասխանել է ուսանողներին հետաքրքրող և' մասնագիտական հետաքրքրություններին, և' ընդհանուր քաղաքականությանն առնչվող հարցերին: