|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստեփանակերտի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝ սպասում է իր հասցեատերերին:Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք:
Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները»,- նշված է հաղորդագրությունում: