|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը Շուշիի հռչակագրի քննարկման ժամանակ դարձյալ հիշեց անցյալը, ավելին՝ ասաց, որ դա երբեք ավելորդ չէ: Նա հիշեցրեց, որ 2010 թվականին Թուրքիան և Ադրբեջանը ստորագրում են ռազմավարական համաձայնագիր, որում ասվում է, որ այդ երկու երկրներն իրար օգնելու են: Այդ համաձայնագիրն էլ վավերացրել են երկու երկրների խորհրդարանները:
«Ես փնտրում եմ որևէ դիրքորոշում այդ օրերին, բայց չեմ գտնում որևէ բան՝ ո՛չ ՀՀ խորհրդարանը, ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ էլ արտախորհրդարանական ուժերը, փոխարենը ես գտա, որ, օրինակ, 2014-ին Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թուրքիայի ԱԳՆ Էրդողանի երդմնակալությանը»,- ասաց նա: