|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաճարակ. հաղորդում է CNBC-ն։
Ելույթ ունենալով Գերմանիայում անցկացվող Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում՝ Բիլ Գեյթսն ասել է, որ հնարավոր նոր համաճարակի պատճառ կարող է լինել այլ պաթոգեն, որը կորոնավիրուսային ընտանիքից չէ: Նա հավելել է, որ բժշկական տեխնոլոգիաների առաջընթացը պետք է օգնի աշխարհին՝ ավելի լավ հաղթահարել դրանք, եթե ներդրումներ կատարվեն անմիջապես հիմա:
Microsoft-ի գործադիր տնօրենի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակյից երկու տարի անց աշխարհի բնակչության մեծամասնությունը ձեռք է բերել «որոշակի մակարդակի իմունիտետ», և դա տեղի է ունեցել omicron տարբերակի տարածման շնորհիվ, որն «ավելի լավ է աշխատում, քան պատվաստանյութերը»: