|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի անվտանգության ուժերը հինգշաբթի գնդակոծել են Դոնեցկի արվարձանները՝ արձակելով 82 մմ տրամաչափի հինգ ական. լրագրողներին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչը հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում։
«Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Լուգանսկի շրջանի բնակավայրի գնդակոծության հետեւանքով վնասվել է մանկապարտեզ, կան տուժածներ», - իր հերթին հայտնել է Ուկրաինայի միացյալ ուժերի օպերացիայի մամուլի կենտրոնը։
Միաժամանակ, ըստ մամուլի կենտրոնի, հրետակոծության հետեւանքով վնասվել են կոմունալ ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ հոսանքազրկվել է բնակավայրի կեսը։
Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ միացյալ ուժերի գործողության զինծառայողներն օպերատիվ կերպով խաղաղ բնակիչներին տարհանել են ապաստարան։