|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) պատգամավորները հինգշաբթի կայացած լիագումար նիստում հավանություն են տվել հանրապետության և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի վավերացման օրինագծին. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ղազախստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Նուր Սուլթանում՝ փոխարինելով 1994 թվականի մարտի 28-ի համանման համաձայնագիրը։
Ավելի վաղ Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Դարըն Տույակովը խորհրդարանականներին ասել էր, որ համաձայնագիրը ստորագրվել է երկու պետությունների միջև ռազմական համագործակցության թարմացման և հետագա զարգացման նպատակով, քանի որ 1994 թվականի համաձայնագրի դրույթները «հնացած են՝ հաշվի առնելով մեր ժամանակի իրողությունները, ինչպես նաև արդեն իրականացվել են»։
Պայմանագիրը հնարավորություն է տալիս ռազմական համագործակցություն իրականացնելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օպերատիվ և մարտական պատրաստությունը, խաղաղապահությունը, ռազմական կրթությունը և գիտությունը, զորքերի գործունեությունը և նրանց համապարփակ աջակցությունը և ռազմական համագործակցության այլ ոլորտներ: