|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Ադրբեջանի իրավապահ մարմինները սպառնում են առևանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազն այսօր ճոխ-ճոխ հայտարարություններ է արել դրա մասին՝ նշելով, որ իրենց հատուկ ծառայություններն կալանավորելու Հարությունյանին։
Սա շատ կարևոր հայտարարություն է։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես փորձի նման գործողություն իրականացնել, դա նշանակելու է նոր պատերազմ։ Կրկնում եմ՝ նման փորձն ինքնին casus belli է։ Էլ չեմ խոսում առևանգման հաջողելու մասին։
Հետևաբար այս իրավիճակում բոլորն անելիք ունեն՝ թե՛ քաղաքական իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ հատուկ ծառայությունները և թե՛ ռուս խաղաղապահները։