|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ փետրվարի 13-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող, արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։
«Պաշտոնական արարողակարգին միացել էին նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արարողակարգն ուղեկցվում էր Պաշտպանության բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։