|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Աշոտ Ալեքսանյանի «Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը» մենագրությունը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գիրքը նվիրված է Եղիշե Չարենցի ստեղծագործություններում եվրոպական գրական ավանդույթների արծարծմանը միստիցիզմից մինչև սիմվոլիզմ, ապագայապաշտությունից մինչև էքսպրեսիոնիզմ, ուտոպիզմից մինչև նորդասականություն և վերադարձ դեպի միստիկան: