|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Յուրաքանչյուր դատավոր այսուհետև՝ դատավոր Բախշիյանի կալանավորումից հետո, երկար է մտածելու որոշում կայացնելիս, որ քրեական հետապնդման չենթարկվի: Այս մասին վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Դա ինձ մոտ հիմնավոր կասկած է առաջացնում, որ այս դատավորը Առուշանյանի գործով կկայացնի իրավական որոշում: Բայց պետք է հիշել, որ ամեն ինչ հավերժ չէ, այս իշխանությունը՝ ևս: Գալու է այն օրը, որ այս ամոթալի էջը ոչ թե կթերթենք, այլ ուղղակի կպատռենք»,- ասաց նա: