|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ զինծառայողների փոխանցումը. Twitter-ում հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։
«Բոլոր կալանավորված զինվորականներին վերադարձնելու և անհայտ կորածների մասին, ներառյալ՝ 1990-ականներին, տեղեկություններ ստանալու ջանքերը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- ասվում է զեկույցում:
ԱՄՆ-ի տարածած հայտարարությամբ հաստատվում են այն տեղեկությունները, որ 8 գերիները վերադարձել են ՀՀ-ի կողմից 1990-ականների սկզբին` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր «հայերի կողմից ադրբեջանցիների զանգվածային թաղումների» (ադրբեջանական պնդում) վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու դիմաց: