|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2021 թվականի ընթացքում 77 հազար 596 ստուգայց են իրականացրել , որն օրական միջինը շուրջ 310 ստուգայց է։ Նրա խոսքով՝ ստուգայցերի արդյունքում վարչական պատասխանատվության ենթարկելու 4607 դեպք են արձանագրել։
Արձագանքելով Արթուր Ասոյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը տարակուսանք հայտնեց ստուգայցերի քանակի և մեծ թվով տույժ-տուգանքների հետ կապված։
«Պետությունն ի՞նչ միջոցներ է ծախսում այդ ստուգայցերի համար, որքանո՞վ է արդարացված այդ այցերի ծախսը»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։