|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մաքսային ոլորտի անցյալն ու ներկան. «Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» խորագրով ցուցահանդեսը բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Արդեն մի քանի օր է ուղևորները հնարավորություն ունեն ծանոթանալու մաքսային համակարգի պատմությանը, ոլորտում ենթակառուցվածքների զարգացման քայլերին և ուղղակի մաքսային ծառայության առօրյային:
«Ցուցահանդեսը լավ առիթ է անցածը վերհիշելու, ներկան արժևորելու ու միևնույն ժամանակ առաջ նայելու համար», - նշել է մաքսային ծառայության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: