|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ-ը 3000 զինվոր կուղարկի Լեհաստան, Ռումինիա և Գերմանիա. ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Մասնավորապես՝ 2000 զինծառայող կուղարկվի Լեհաստան և Գերմանիա, ևս 1000 զինվոր՝ Ռումինիա։ Այդպիսով՝ Ռումինիայում ամերիկյան զինծառայողների թիվը կհասնի 1900-ի։
Քիրբիի խոսքով՝ լրացուցիչ զորքերի տեղափոխումը նպատակ ունի ուժեղացնելու ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը Եվրոպայում՝ Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման դեպքում։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ ուժերը չեն մասնակցի Ուկրաինայում ենթադրյալ զինված հակամարտությանը։