|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը ասել է, որ երկու կողմերը «քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Թուրքիայի և Հայաստանի ջանքերը»։
Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինան։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի` Ուկրաինա կատարելիք այցի նախօրեին, որը նախատեսված է փետրվարի 3-ին։