|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերությունից հայրենադարձված, ապա՝ հայրենիքում կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ալեքսանյանի նախագահությամբ, մերժել է Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը մերժեց Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
Այս կարեւոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը»։