|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն նոր պատժամիջոցների փաթեթ են մշակում գազի ոլորտում ռուսական նախագծերի դեմ, որոնք նախատեսվում է կիրառել Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում. գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ պատժամիջոցներին աջակցում է ԱՄՆ-ը։ Մշակվող միջոցառումների նպատակն է սահմանափակել ֆինանսական և տեխնոլոգիական ներդրումները` կապված այս ոլորտում ռուսական նախաձեռնությունների հետ։
Նշվում է, որ Ռուսաստանի ածխաջրածնային հսկայական արդյունաբերությանը հարվածելու՝ Եվրոպայի պատրաստակամությունը կարող է ազդել նաև եվրոպական ընկերությունների վրա, այդ թվում՝ British Petroleum-ի, Total-ի և Shell-ի, որոնք ներդրումներ են կատարում ռուսական գազի ոլորտում: Սա առաջին դեպքն է, երբ Եվրոպան մտածում է ռուսական գազի արդյունաբերության սահմանափակումների մասին, որն ապահովում է այս տեսակի վառելիքի տարածաշրջանի կարիքների 40%-ը։