|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2023 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ Արթուր Գեղամի Դանիելյանին (ծնվ.` 09.02.1998 թ). և Նարեկ Կամոյի Մանուկյանին (ծնվ.` 19.12.2003 թ):
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նրանք սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեն:
Արթուր Դանիելյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, իսկ Նարեկ Մանուկյանը՝ ֆուտբոլի՝ մինչև 21 տարեկանների Հայաստանի ազգային հավաքական թիմում: