|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետության գլխի հրաժարականը պետք է շատ լուրջ ազդակ լինի բոլորին՝ թե՛ ներսում, թե՛ դրսում․ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:
«Բոլորը սա պետք է ընդունեն որպես իրադրության փոփոխության փաստ և իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունն ադապտացնեն այս նոր իրավիճակին: Իսկ նախագահի հրաժարականի տեքստում ասվածը, թե Սահմանադրությամբ չունի լիազորություններ մի շարք իրավիճակներում զսպելու, այդպես չէ: Վերջին 1.5 տարվա ընթացքում նախագահն ուներ բազմաթիվ հնարավորություններ՝ թույլ չտալու Սահմանադրության խախտումներ` կառավարության որոշումները ՍԴ ուղարկելով»,-ասաց Ղազինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։