|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել էր 45-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը:
Կատարվում է քննություն։