|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եմենում սահմանի մոտ գտնվող Սաադա քաղաքի բանտի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 70 մարդ, վիրավորվել՝ 138-ը։ Նահանգի իշխանությունները դիմել են բնակչությանը` պահանջելով արյուն հանձնել բանտի ռմբակոծության հետևանքով վիրավորների համար։
Եմենում 2014 թվականի օգոստոսից ի վեր ռազմական գործողությունները շարունակվում են նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կառավարական զորքերի և հյուսիսային Եմենը վերահսկող հութի ապստամբների միջև: