|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երկու օր է՝ ԱԺ ամբիոնից խոսվում է օրենքի և սուտ չխոսելու կարևորության մասին, հիմա այս համատեքստում ներկայացնեմ ՀՌԱՀ անդամ Արթուր Մանուկյանի կենսագրությունը: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Իր կենսագրական մեջ պարոն Մանուկյանը նշում է, որ ինքը 98-2002 թվականներին եղել է Ա1+ հեռուստաընկերության ռեժիսոր, իսկ աշխատանքային գրքույկում տեսնում ենք, որ 99-2001 թվականները ինքն եղել է հաշվառված Աշխատանքի և զբաղվածության կենտրոնում և անգամ ստացել է գործազրկության նպաստ»,- ասաց նա:
Լիլիթ Գալստյանը անճշտություններ ներկայացրեց նաև մյուս աշխատատեղերի մասով: Պատգամավորի խոսքով՝ ինքը սրան չէր անդրադառնա, եթե անկեղծության մասին խոսելիս հետո դիսհարմոնիա չառաջանար: