|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ հարկային կարգավորման դաշտում արվող ցանկացած փոփոխություն ազդում է ներդրումային միջավայրի վրա։ Պատգամավորն իր ելույթում ընդգծեց, որ մեր երկրում ներդրումային միջավայրը բարենպաստ չէ, և քանի որ առնվազն չունենք անհրաժեշտ ներդրումային հոսքեր, հարկային կարգավորումներ անելիս պետք է հաշվի առնել նաև այդ փաստը։
«Ուզում եմ հասկանալ, թե այս նախագիծն ինչ ազդեցություն է ունենալու բիզնես նախագծերի և բիզնես միջավայրի վրա։ Առնվազն 2 զեկուցողներն ամբողջական ազդեցության մասին չներկայացրեցին, և ես հորդորում եմ, որ հարակից զեկուցողն այդ մասով անդրադարձ կատարի, որովհետև խնդիրը միայն հարկային մարմնի համար հեշտացնելը չէ, կարևոր է, թե այդ փոփոխությունն ինչ ազդեցություն է ունենալու ներդրումային միջավայրի վրա»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։