|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայ ժողովուրդը շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, սա անառարկելի ճշմարտություն է մեզ համար, կարծում եմ՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարո՞ղ է սա հնչեցնել, ավելին՝ կարո՞ղ է կրկնել իր ասածը՝ Արցախը Հայաստան է, և վերջ․ հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Աննա Մկրտչյանն էլ արձագանքեց, որ վատագույն ընտրությունը, որ կարող էր արվել, դա Օմեգային ընտրելն էր, քանի որ ամբիոնին մոտեցած անձը անգամ չի հերքել լուրերը, որ ինքը գործակալ է: