|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:
Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»։
Գրառմանը կցած ֆիլմում Ծառուկյանը նշում է, որ միայն արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն։ Նման նախաձեռնությունը, ըստ Ծառուկյանի, հույսով ու լույսով կլցնի հայ ժողովրդին։ Հաղթողին նա խոստանում է մեծ պարգևատրում։