|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բաքվի բռնապետն իր վերջին հարցազրույցում մեզ իբր արեց «խոշոր փոխզիջում»՝ փաստացի հայտարարելով, որ «թեև Երևանը ադրբեջանական է և տրվել է Հայաստանին, սակայն նա հանուն խաղաղության պատրաստ է քաղաքը ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության մաս»։
Դեռևս ապրիլին նույն անձը հայտարարում էր, որ «իրենք վերադառնալու են Երևան», ուստի այժմ, փաստորեն, իբրև թե գնացել է «լուրջ փոխզիջման»՝ մեր իսկ մայրաքաղաքը թողնելով մեզ։ Միևնույն ժամանակ «հանուն խաղաղության» նա չի պատրաստվում մեզ «զիջել» Սյունիքը, քանի որ, ըստ նրա՝ այն ամբողջությամբ պետք է դառնա, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք»։
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման և վերջինիս բռնապետի «կարմիր գծերի» մասին «խաղաղության դարաշրջանում»։
Վարդան Ոսկանյան
Իրանագետ