|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը:
Ըստ զեկույցի՝ կանխատեսվում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կլինի 4,8%, իսկ 2023-ին` 5,4%:
Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը: Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ, մասնավորապես նշված է զեկույցում։
Հիշեցնենք, որ կառավարությունը այս տարվա համար կանխատեսել է 7 տոկոս տնտեսական աճ: