|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346 513-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8010 է:
Հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1512 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9522-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 83 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 200, փաստացի բուժվողներինը՝ 3789: Մեկ օրում արվել է 6134 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 620 189 թեստ: