|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ղազախստանում կառավարության անդամների, պատգամավորների ու շրջանների ղեկավարների աշխատավարձերի բարձրացման մորատորիում է հայտարարվել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նիստում։
Նրա խոսքով՝ 2021 թվականի վերջին հասարակության մեջ ակտիվորեն քննարկվում էր պաշտոնյաների աշխատավարձերի հարցը։ Արդյունքում՝ Տոկաեւը եկել է այն եզրակացության, որ պետական ծառայողների այս կատեգորիայի աշխատավարձերը «բավարար են»։
Խնդիրներից մեկը Ղազախստանի նախագահը համարել է նաև համատարած բյուրոկրատիան։ Նա վստահ է, որ «բոլոր չարդարացված գործընթացները պետք է վերացվեն»։ Արդյունքում՝ Տոկաևը հրապարակեց առանձին հրամանագիր պետական ապարատի ապաբյուրոկրատացման մասին։
Միաժամանակ, Տոկաևը կառավարությանը հանձնարարել է մշակել և ընդունել երկրի բնակչության եկամուտները երկու ամսում ավելացնելու ծրագիր։ «Կառավարությունը պետք է ապահովի սոցիալական օրենսգրքի ժամանակին ընդունումը»,- ասել է նա։
Որոշումները կայացվել են Ղազախստանի բազմաթիվ քաղաքներում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: