|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքական Akit թերթը, որը հայտնի է իր սկանդալային ձևակերպումներով ու հայտարարություններով, թուրքական առաջին պարբերականներից էր, որն անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին: Իր գաղափարախոսությամբ թուրքական իշխանություններին ամենաշատ հարող պարբերականներից է։
Հղում անելով «ինչ-որ մեկի պնդմանը»՝ թերթը գրում է, թե Ռուսաստանը, ի պատասխան Ղազախստանին օգնություն տրամադրելու խնդրանքին, իբր չորս պայման է դրել` Ղրիմի ճանաչում, ռուսաց լեզվի վերականգնում՝ որպես երկրորդ պետական լեզու, ռազմաբազաների տրամադրում Ռուսաստանին, ռուսական փոքրամասնությանը ինքնավարության տրամադրում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ղազախստանում սկսել են աստիճանաբար հրաժարվել ռուսերենից: