|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Տաջիկստանը մտադիր է Ղազախստանին օգնություն տրամադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում՝ ծագած սպառնալիքը վերացնելու համար։ Այս մասին ասված է հինգշաբթի օրը Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հետեւելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մեր դաշնակցային պարտավորություններին` մենք մտադիր ենք մասնակցել Ղազախստանին օգնության ցուցաբերման հավաքական խաղաղապահ օպերացիային` առաջացած վտանգը վերացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։