|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2021 թ. տարեվերջին լույս է տեսել գրող, հրապարակախոս, Yerkir.am-ի լավ բարեկամ Վարուժան Ղազանչյանի նոր ժողովածուն՝ «Մի ուրիշ լուսին» վերնագրով: Գիրքը կենսասիրության նրբահյուս շղթա է, որի օղակներն արտացոլում են իր ապրած կյանքի բազում հանգրվաններ՝ հագեցած երազներով, սերերով, կարոտով, թախիծով, կորուստներով ու, ամենակարևորը, նոր հանգրվանների փարվելու տենչով: