|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2022 թ-ի հունվարի 4-ին տեղի կունենա Վարդենիսի նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը՝ ըստ Yerkir.am-ի այս մասին լրագրողներին հայտնեց ընդդմության ներկայացուցիչը։
Ահարոն Խաչատրյանը ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների թեկնածուն է։ Առավոտից լարված իրավիճակում ընթացող և բազմաթիվ սադրանքներով ուղեկցվող առաջին նիստում նա ընտրվեց համայնքապետ, բայց հնարավորություն չեղավ նիստի արձանագրությունն ու քվեաթերթիկները հանձնել համայնքապետարանի աշխատակազմին, քանի որ աշխատակիցը նախ՝ գրեց, որ ստացել է փաստաթղթերը, ապա, հեռախոսազանգ ստանալուց հետո պատռեց իր գրածն ու հեռացավ։
Ավագանու ընդդիմադիր անդամները արձանագրություն կազմեցին այս մասին, որում նաև նշեցին, որ փաստաթղթերի ու քվեարկած քվեաթերթիկների պատճեները փոստով ուղարկել են աշխատակազմին, իսկ բնօրինակները ի պահ տվել ավագնու անդաներից մեկին։
Մանրամասն՝ տեսանյութում․