|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին մթերքով զամբյուղ և գավաթներ է նվիրել։ Այս մասին հայտնել է «Пул Первого» թելեգրամյան ալիքը։
«Ինչպես միշտ, մի զամբյուղ բելառուսական համեղ երշիկեղեն, պանիր: Նաև՝ գավաթների հավաքածու»,- ասվում է հրապարակման մեջ։
Լուսանկարում, մասնավորապես, բելառուսական Bonfesto արտադրողի մասկարպոնե պանիր է, որն արգելված է Արևելյան Եվրոպայից ներկրել Ռուսաստան:
Լուկաշենկոյի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում նախագահները քննարկել են հարկային, ֆինանսական և մաքսային օրենսդրության ոլորտում երկու երկրների ինտեգրման գործընթացները։ Պուտինն ու Լուկաշենկոն մասնակցել են նաև հոկեյի ընկերական հանդիպման։