|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գյումրու մարզական ոլորտի ներկայացուցիչներն, ամփոփելով մարզական տարին, ընտրել են 2021 թվականի լավագույն 10 մարզիկներին:
Մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված է 10 մարզիկ:
Մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խմբի տասնյակը գլխավորում է ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը, պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է ծանրամարտիկ Ալեքսանդր Լազարյանը:
Այս տարի գյումրեցի մարզիկները օլիմպիական խաղերում, տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու միջազգային մրցաշարերում քաղաքի տարբեր մարզադպրոցների սաները նվաճել են 80 մեդալ: Հանրապետության լավագույն 10 մարզիկներից 5 գյումրեցիներ են: