|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, արձագանքելով Վանաձորի ավագանու նիստի չկայանալուն, գրել է.
«Հիմա ես չեմ դուք եք, եթե ՔՊ-ն Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղվում, բա ի՞նչ է անում: Բողոքարկում են վերանայման ոչ ենթակա դատական ակտ: Հանցագործ են սարքում վարչական դատավորին, քանի որ վերջինս իրավունք չուներ կիրառեր հայցի ապահովման միջոց, այն էլ դեռևս վարույթ չընդունված բողոքի մասով:
Լիբերալ արժեքների կեղծ կրողները ակնհայտ կերպով մասնակցում են Վանաձոր համայնքում իշխանության ուզուրպացիայի գործընթացին:
Ամոթ է, իսկապես: Ժամանակի քաղաքական գործիչը Հ1-ում աշխատանքի անցնելու նպատակով վաճառեց իր եղած և չեղած սկզբունքները:
«Հայրենիք»-ի թիմը կանգնած է լինելու ժողովրդավարության կողքին: Այս քաղաքական թյուրիմածությունները տեղ չունեն Հայաստանում»։