|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, գործող իրավապահները, որոնք ձեռնպահ չմնացին անգամ համայնքապետի ընտրված թեկնածուներին ձերբակալելու եւ կալանավորելու որոշումներից, այս օրերին անհանգստացնում են նաեւ մյուս ընդդիմադիր համայնքապետերին, որոնք դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրվել են ընդդիմության ցուցակներով ու հիմա հրաժարվում են իշխանության թրի տակով անցնել ու կոալիցիա ձեւավորել ՔՊ-ի հետ։
Մեզ ահազանգել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի կազմում գտնվող մի շարք համայնքապետեր, որոնք աջակցել են ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը, եւ հայտնում են, որ վերջին օրերին իրավապահներն իրենցով են հետաքրքրվում: Հավանաբար, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները, եւ նոր ընտրությունների ժամանակ նրանք հեռու մնան ընդդիմությունից։
Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ հատկապես՝ համայնքապատկան հողերի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու համար։ Նման մեղադրանք կարող են առաջադրել անխտիր բոլոր համայնքապետերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում