|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները Ռուսաստանին կոչ են արել ապաէսկալացնել Ուկրաինայի հետ սահմանy։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք կիսում ենք անհանգստությունը ուկրաինական սահմանին սրման կապակցությամբ և կոչ ենք անում Ռուսաստանին՝ զերծ մնալ ցանկացած ագրեսիվ գործողություններից», - ասել է նա։
ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելն, իր հերթին, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Եվրամիությունը պատրաստել է ամուր և միասնական դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում, որը 27 երկրների ղեկավարները կքննարկեն ԵՄ գագաթնաժողովում: