|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, նշեց․ «Քանի որ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչն եք հիմա այստեղ, առավոտյան «Հայաստան» դաշինքի անունից առաջարկեցինք կազմակերպել լսումներ Կառավարության ղեկավարի և գերիների ծնողների մասնակցությամբ։ Այս ընթացքում մեր պատգամավորները հանդիպել են ծնողների հետ, ես եմ հանդիպել, և նրանք հոժարակամ պատրաստ են մասնակցել այդ լսումներին և խնդրում ու պահանջում են ավելի շատ, որ կառավարության ղեկավարը մասնակցի, քանի որ տեղի է ունեցել գերիների հարցի՝ կառավարության քաղաքականության արմատական փոփոխություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։