|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել «Հարոպ» անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Թել Ավիվի մատակարարած կամիկաձե անօդաչու թռչող սարքի զանգվածային կիրառումն էր ապահովել Բաքվի սկզբնական հաջողությունը. հայտնում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
«Հարոպն» ունի մինչև 1000 կմ հեռահարություն և ի վիճակի է օդում մնալ 6 ժամ։ Հաղորդվում է, որ սարքերն արդեն անցել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության (այսինքն՝ Արցախի տարածքում օկուպացիոն զորքերի) տրամադրության տակ։