|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն այսօր երդվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում։
Ստորև ներկայացնում ենք նրա երդման տեքստը.
«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի` երդվում եմ
հավատարիմ մնալ հորս` Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ, անմնացորդ նվիրումին առ Հայրենիք:
կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի լուսադեմին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տվածս երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման:
Քանզի չկա Հայաստան` առանց Արցախ, և չկա Արցախ` առանց Հայաստան:
Հավերժական Հայաստան լինելու է»։