|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մենք շատ ծանր օրեր ենք ապրում, մեր հայրենիքի մի կարևոր հատված՝ Սյունիքը վտանգի տակ է, թշնամին բացահայտ խոսում է իր նպատակների մասին, իսկ Աշոտ Մինասյանը վտանգ է ներկայացնում, քանի որ Սյունիքում ունի մեծ հեղինակություն: Այս մասին դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը: «Առաջին պատերազմից մինչև վերջին պատերազմը ես վավերագրել եմ, շփվել եմ մարդկանց հետ, հայտնի ֆիլմ կա, «Չկրակած փամփուշտներ», որտեղ ներկայացված է Սիսական ջոկատի լեգենդար պատմությունը, Աշոտ Մինասյանի եղբոր զոհվելը, այսքանից հետո մտածել, որ կհասնենք այս օրվան, ուղղակի անհեթեթ է»,-ասաց նա: